Մանուկն ու ջուրն

  1. Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները 

մանուկ -երեխա

դալար մատղաղ

Բ. հականիշները

ժիր   ծույլ

պաղ տաք

2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դաերևում է:  Ամպոտ  արեն  ուրախ ձենով
Ուր  ափերն  են    շուշան   ու  վարդ
Ես  էն  այգիկ   կերթամ  դավար
որ  տերն   է  ժիր,  մեջն այգեպան:

 

3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *