Monthly Archives: November 2022

Որ ես տղա լինեի ինչ կանեյ

Որ ես տղա լինեի դպրոցից կփաղնեի,  խաղ  բաթլ կղաղայ,  դաս չի անի այլ ուրիշի  բան  կանեի, որ ես տղա լինեի պամադա կքսեի, գազանի պես կղաղայ, ես որ տղա լինեի արա ջան կասի, որ ես տղա լինեի մազերս կյուսեիյ, որ ես տղա լինեի աղջիկներին չեի նեղացնի, որ ես տղա լինեի մազերս  կերկարացնեի, որ ես տղա լինեի մենաս  կավլեի, որ  ես տղա լինեի խաղ չեի խաղա դասի ժամին, որ ես տղա  լինեի կքսվեի, որ ես տղա լինեի շորկ կհաքնեի,  որ փես տղա լիների:

Խորանարդի մակերևույթի մակերես

Թեմա՝ Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։ Օրինակ՝ Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։

8*8=64 (սմ քառ․)

64*6=384(սմ քառ․)

Paint-ով գծեք խորանարդ․

Առաջադրանքներ

  1. Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. Հաշվեք  9 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  3. Հաշվեք  4 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  4. Հաշվեք  17 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  5. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  6. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  7. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  8. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  9. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  10. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  11. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  12.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1 սմ3  է։

13. Գործնական աշխատանք․

Պատրաստեք խորանարդ, հաշվեք այդ խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ալմաստ-ադամանդ

սեգ-հպարտ

պերճ-շքեղ

զօր-օր, ցերեկ

գիլ-գլորելու՝ շպրտելու քար

աբրեշումե-մետաքսե

ճախրող-թռչել

ծվեն-կտոր

2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

փայլուն-անփայլ, պայծառ

Թռչել-ճախրել

գիշեր-խավար, մթություն, ցերեկ

Թափառական-թափառաշրջիկ, նստակյաց

3․ Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան- Արագածը համեմատում է փայլուն և թանկագին վահանի հետ

Կայծակեղեն թրերի- թրերի կայծակնային լույսի նման

Գագաթներդ՝ բյուրեղ վրան- գագաթներին միշտ ձյուն կա, որը նմանվում է սառցե վրանի

Թափառական ամպերի-ամպերը քանի որ անընդհատ շարժվում են, նման են թափառելուն

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն-հպարտ և վեհ ժայռերի վրա արծիվների բներ կան

Լճակներդ՝ լույս-փերուզ-լճակները լուսավոր են և փիրուզագույն

Առուներդ՝ մեջքիդ փայլուն- առուները կարծես մեջքի փայլուն և ոսկյա գոտիներ լինեն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր-աղբյորները քչքչում են անընդհատ, ինչը նման է միասին զրուցելուն

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր-անդադար հոսող վտակները նման են մետաքսե զգեստի փեշին

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն-կրակի նման թիթեռներին նմանեցնում է թռչող ծաղիկների

Թռչող-ճախրող ծաղիկներ

Զառ ու զարմանք երազներեն -նաև նմանեցնում է երազներից պոկված ամպի ծվենների

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի-Արագածին նմանեցնում է ծիրանազգեստ թագուհու

Բուրումների դու աղբյուր- հոտավետ աղբյուրի հետ է համեմատում

5․ Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Այս բանաստեղծության մեջ Արագածը միշտ շողում է, գագաթն միշտ ձյուն կա, հոսող առվակները միշտ քչքչում են, թիթեռները միշտ թռչում են բազմերանգ ծաղիկների վրա։ Արագածը նման է ծիրանագույն թագուհու մայրամուտի ժամանակ։

6․ Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Հայոց հին վիպաշխարհում մի զրույց կա Արագածի մասին․

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

7․ Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

8․ Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

80084114_3641480082534292_8415001815279468544_o8EFEA24A-46EC-4407-99C9-A2C97DE184D4_cx0_cy7_cw0_w1200_r161444539_2186249821482012_8035255354021380096_n