Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ–որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորցել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց–կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
________դժբախտ__________
________ շաբաթվա__________
____ փորցել______________
________համբերությունն__________ 2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ _______ուրախ_______ բ/ ատելի _սիրելի______________ գ/ հիվանդ ______առողջ__________ դ/անհետանալ __հայտնվիլ______________
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ–պարզբ/ փորացավ–բարդգ/ մորաքույր–բարդդ/ հիվանդություն–ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ–ածականբ/ նշան–գոյականգ/ ատամ–գոյականդ/ դպրոց–գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:ա/ հագուստներըբ/ մորաքույրըգ/ Սիդը դ/ իր
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն: ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.ա/ մտածել–մտորելբ/փնտրել – որոնելգ/ լսել – ականջ դնելդ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
____դպրոց չերդալ___________________
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Լրացրո՛ւ դրանք:
11.Գրի´ր մեկ բառով.ա/ մոր քույրը ____մորաքույր_________
բ/ միտք անել ______մտածել_______գ/ ման գալ _____պտըտիլ_________
դ/ որոշում կայացնել _____որոշել_________
12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:
________որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում____________________________________________
______________________________________________________________________________
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
_____________________________________դպրոց չգնալ և տանը մնալու համար________________________________________
______________________________________________________________________________
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունըբ/պահում էր որպես պահեստային ցավգ/չէր մտածել այդ մասինդ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր